Եղիր Հերոս, Ով Բավարարում է Յուրաքանչյուրի Համի Նրբաճաշակությունը:
Մեր Մասին
Մեր Շեֆ-խոհարարները պատրաստում են ամենահամեղ ուտեստները: Նրանց պատրաստած ուտեստների համը մրցակցում է տաք Իտալիայի իսկական Պիցցայոլոյի նրբաճաշակության հետ:
2004թ.-ից մեր կազմակերպությունը հանդես է գալիս սննդի ոլորտում՝ ապահովելով իր սպառողին հայկական ազգային ուտեստների բազմազանությունը՝ պատրաստված բացառապես թարմ և առողջարար սննդամթերքից:ԵՎ այնուամենայնիվ զգացողություն կար որ ինչ որ բան պակասում է: Պատասխանը գտնելու նպատակով, Նյամ-Նյամ Խոհարարական Տան թիմի անդամները որոշեցին այցելել ԵՎրոպայի, Կովկասի, Արևելքի երկրներ և հանդիպել այդ երկրների համի հրաշագործներին՝ փորձի փոխանակման շրջանակներում: Հավատացեք նրանք կարող են զարմացնել մեզ և ունեն ասելիք ժամանակակից աշխարհին: Ճաշակելով Իտալիայի թեթևությանը և նրբությանը վայել՝ նրանց խոհարարների կողմից պատրաստված պիցցան, ծանոթանալով խաչապուրիների լայն տեսականուն Կովկասում և հիացմունքով համտեսելով յուրօրինակ ուտեստները Արևելքում, մենք եկանք մի որոշման, որ Նյամ-Նյամ Խոհարարական Տունը պետք է ներկայանա իր սպառողին բոլորովին նոր առաջարկով։ Մեր թիմը իր առջև խնդիր դրեց՝ տարբեր երկրներից տեղափոխել Հայաստան և ինչու չէ նաև ձեր բնակարաններ աննկարագրելի համեղ և ընտրված տեսականին՝ պահպանելով դրանց ինքնատիպությունը և համային յուրահատկությունը:
«Նյամ-Նյամ» Խոհարարական Տունը հրավիրում է Ձեզ հետաքրքրաշարժ ճանապարհորդության դեպի համի աշխարհ: Մենք պարտավորվում ենք Ձեզ հասցնել ԵՎրոպայի, Կովկասի, Արևելքի յուրահատուկ և սպառողների կողմից նախնտրելի ուտեստների տեսականին՝ պատրաստված բացառիկ խոհարարական բաղադրատոմսերով:
Վայելեք Մեր Հրաշագործ Խոհարարների Նրբահամ Ուտեստները. Մաղթում ենք Ձեզ Բարի Ախորժակ և Համեղ Ժամանց: